Բաժանվել ենք բարիդրացիական ձեւով․Մանո Գրիգորյան

Քաղաքականություն

Նարբե Պողոսյան-Աստղիկ Ալավերդյան եւ Սարգիս-Մանո Գրիգորյաններ ամուսնական զույգերը որոշ ժամանակ առաջ հայտարարել էին համատեղ բիզնես հիմնելու մասին, որն իրենից ներկայացնում է հարսանիքների եւ այլ միջոցառումների կազմակերպում, սակայն սկսեցին խոսակցություններ տարածվել, թե վաղեմի ընկերները դադարեցրել են համագործակցությունը “Հիմա Սարգիսն առանձին է, ես` նույնպես. յուրաքանչյուրս իր համար է աշխատում: Մենք չենք վիճել, պարզապես էլ չենք համագործակցում,

իսկ “Love” փրոդաքշնի գործերով զբաղվում եմ ես”, -նշել է Նարբեն` հավելելով, որ նոր է վերադարձել Ռուսաստանից.“Այնտեղ առաջարկ ստացա կարճամետրաժ ֆիլմ ստեղծել հարսանիքի մասին, որի երեւանյան տեսարանները կնկարահանենք առաջիկայում”: Մանոն էլ ասել է, թե լուրջ որեւէ միջադեպ չի եղել.“Բաժանվել ենք բարիդրացիական ձեւով: Ես եւ Սարգիսը մտածեցինք, որ երկուսով ավելի լավ կկարողանանք աշխատել: Պարզապես հիմա ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում”:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *