Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին անպայման պետք է իմանալ

Քաղաքականություն

Դեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել. «Եթե ընկել ես և վնասվել, ապա պետք է վերքին եզան լեզու դնել»: Բայց այն ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական հաստատում ունի: Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ… Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները :

Եզան լեզուն բժշկության մեջ 1. Վերքերի բուժում: Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա: 2. Մարսողության լավացում:Լ Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի մեջ ավելացնլ 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ:

Թողնել այդ ընպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ օրը 3 երեք անգամ՝ մինչ ուտելը: 3. Մրսածության բուժում: Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար: Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի: 4. Փորկապության դեմ միջոց: Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ 2 թեյի գդալ: 5. Նիկոտինից կախվածության դեմ պայքար:

Եզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության դեմ. Տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ: Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին, այն ունի նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել, արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *