Սա իմ հորինած բաղադրատոմսն է. կաթնաշոռով բուլկի, որի համը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ

Քաղաքականություն

Տարայի մեջ լցնում ենք 250մլ կաթ: Ավելացնում դրոժ 10 գրամ: Խառնում ենք: 700 գրամ ալյուրից միայն 1 բաժակ ենք ավելացնում մեր ստացված զանգվածին, մնացածը պահում հաջորդ քայլի համար: Խառնում ենք: Բերանը փակում ենք ցելոֆանով և թողնում 10-15 րոպե: Մեկ այլ տարայի մեջ լցնում ենք 3 ձու, 120գ շաքարավազ, հարում ենք: Ավելացնում 100գ բուսական յուղ, մի պտղունց աղ, 1 ճաշի գդալ սմետան, հարում ենք:

Առաջին տարան դատարկում ենք այս տարայի մեջ: Խառնում ենք: Ավելացնում ենք առաջին քայլից մնացած ալյուրը: Խառնում ենք: Ապա սկսում ենք ձեռքով հունցել: Ավելացնում ենք 3 ճաշի գդալ բուսական յուղ, շարունակում ձեռքով հունցել 5-10 րոպե: Դնում ենք տարայի մեջ, բերանը փակում ենք ցելոֆանով և թողնում 1 ժամ: 1 ժամ անց բացում ենք, ձեռքով մի փոքր էլ հունցում և թողնում մի քիչ էլ մնա և բարձրանա: Վերցնում ենք 300գ կաթնաշոռ, 1 դեղնուց, 2-3 ճաշի գդալ շաքարավազ, 1 լիմոն քերած, 1 ճաշի գդալ կարագ, խառնում ենք:

Ավելացնում ենք 70գ չամիչ: Խառնում ենք: Խմորը բացում ենք, բաժանում 15 հավասար մասերի: Վերցնում մեկը, գրտնակով բացում ենք, մեջը մեր կաթնաշոռի միջուկից ավելացնում և փակում: Թողնում ենք 15 րոպե հանգստանա: Վերցնում ենք 3 ճաշի գդալ ալյուր, 3 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ կարագ, խառնում ենք: Դառնում են մանր փշրանքներ: Հարած ձու ենք քսում մեր կլորիկ խմորների վրա, ապա վրան լցնում այդ փշրանքները: Եփում ենք 180 աստիճանի տակ 25-30 րոպե: Վերջ, այն պատրաստ է, բարի ախորժակ: Նյութը հրապարակման պատրաստեց News17Daily

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.