Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը սպասվում է․ Առաջիկա օրերի եղանակը

Քաղաքականություն

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Մայիսի 9-ի երեկոյան ժամերին, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում` Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *