Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ին սպասվում է․ Առաջիկա օրերի եղանակը

Քաղաքականություն

Հանրապետության տարածքում` Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-10-ը` տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.30C (1987 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.20C (2003 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.80C

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.