Մայիսի 4-ին, 6-ին, 9-ի կեսօրից հետո սպասվում է․ Առաջիկա օրերի եղանակը

Քաղաքականություն

Հանրապետության տարածքում` Մայիսի 4-ին, 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Մայիսի 4-ի, 6-ի, 9-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-ին, 7-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.90C (1971 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝2.90C (1992 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.90C

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *