Հավատարիմ շունն 80 օր տիրուհուն է սպասում նրա մահվան վայրում

Հետաքրքիր

Չինաստանում շունն արդեն 80 օր է, ինչ տիրուհուն է սպասում նրա մահվան վայրում: Այս մասին հայտնել է China News լրատվական պորտալը: Օգոստոսի վերջից ի վեր շանը ճամփեզրին են տեսնում Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանի Հուհ Հոտո քաղաքում:«Արդեն գրեթե երեք ամիս է, ինչ շունը հայտնվել է: Նա միշտ այստեղ է, արև լինի թե անձրև: Դա շատ հուզիչ էԷ»,- լրագրողներին պատմել է տաքսու վարորդ Գո Սինհուան:

Նա ենթադրում է, որ շունն սպասում է տիրուհուն, որն այդ վայրում վթարից զոհվել է օգոստոսի 21-ի վաղ առավոտյան:Տղամարդը հավելել է, որ շանը մի քանի անգամ փորձել են կերակրել, բայց նա վախեցել է անծանոթներից ու փախել, հենց որ մոտեցել են նրան: Երբ մարդիկ հեռացել են, շունը վերադարձել է իր տեղը:Շանը ցուցադրող տեսահոլովակն ավելի քան վեց միլիոն դիտում է հավաքել Չինաստանի սոցցանցերում:

Մեկնաբաններից շատերը խոստովանել են, որ տեսարանն իրենց ստիպել է լաց լինել: Մյուսներն անհանգստություն են հայտնել, թե շանը կարող է պատահաբար ավտոմեքենա խփել: Կենդանիների պաշտպանության կազմակերպության կամավորները փորձում են կապվել զոհվածի հարազատների հետ, որպեսզի նրանք շանը տանեն մինչև ցրտերն ընկնելը: Եթե նրանք հրաժարվեն, շան համար կսկեն նոր տերեր փնտրել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *