Կաղամբով ու կանաչ ոլոռով անչափ համեղ աղցան, որն իսկական վիտամինային ռումբ է. այս սեզոնին հատկապես շատ պահանջված

Քաղաքականություն

Ուզում եք համատեղել համեղը օգտակարի հետ՝ ամեն օր պատրաստեք համեղ բանջարեղենային աղցաններ: Bavnews.am-ը առաջարկում է փորձել պատրաստել կաղամբով այս աղցանը: Այն ոչ միայն համեղ է այլև օգտակար։ Նրանք, ովքեր միս չեն ուտում, երշիկը կարող են բացառել՝ դրանից համը չի տուժի։ Իսկ ով խուսաբում է երշիկեղենից, կարող է այն փոխարինել խաշած հավի ֆիլեով։

Բաղադրիչներ (նախատեսված 5 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝ Կաղամբ` 300 գր., Կանաչ սոխ` 20 գր. Գազար` 80 գր., Կանաչեղեն` 10 գր. Վարունգ` 200 գր., Կանաչ ոլոռ` 100 գր. Երշիկ կամ խոզապուխտ (խաշած հավի ֆիլե)` 80 գր. Մայոնեզ կամ թթվասեր` 50 գր., Աղ սև պղպեղ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը (պատրաստման ժամանակը՝ 15 րոպե)` Աղցանը խառնելու համար մենք վերցնում ենք հարմար խորը չոր աման։

1․ Բարակ շերտերով մանրացրեք կաղամբը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով: 2․ Մանր կտրատեք կանաչ սոխը, ինչպես նաև սամիթը կամ այլ կանաչի՝ ձեր ցանկությամբ: 3․ Վարունգը և երշիկը կտրատեք փոքր խորանարդներով:4․ Ավելացրեք պահածոյացված կանաչ ոլոռ: 5․ Մատուցելուց անմիջապես առաջ աղցանին ավելացրեք մայոնեզ: Կարող եք օգտագործել թթվասեր: Լավ խառնել: Աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *