Անչափ համեղ կարկանդակ «Այգեպանի ուրախություն», այն շատ համեղ է և փափուկ. Ես կկիսվեմ բաղադրատոմսով

Խոհանոց

Հյութեղ, նուրբ, անուշաբույր․ հենց այսպիսի կարկանակ է այն, որը ես հաճախ եմ պատրաստում։ Թեյի հետ իդեալական տարբերակ է: Կկիսվեմ այդ պարզ բաղադրատոմսով:Անհրաժեշտ է․3 ձու,շաքարավազ — 7 ճ․գ․,աղ մեկ պտղւնց,վանիլին – մեկ պտղունց,թթվասեր — 4 ճ․գ․,արևածակի ձեթ — 2 ճ․գ․,ալյուր — 1 բաժակ,փխրեցուցիչ կամ սոդա- ½ թեյ գդալ,2 տանձ,Սև օ սալոր — 9-10 հատ,շաքարի փոշի — զարդարելու համար:

Պատրաստումը․Նախ հարեք ձվերը, ավելացրեք շաքարավազ, աղ և խառնեք, մինչև ստացվի համասեռ զանգված: Ավելացրեք թթվասեր, արևածաղկի ձեթ և լավ խառնեք: Լցրեք ալյուրը և սոդան, լավ խառնեք, այնքան մինչև գնդիկները վերանան։Զանգվածային ավելացրեք կտրտած տանձը և սև սալորը: Եվս մեկ անգամ լավ խառնեք:Խմորը լցրեք ձևամանի մեջ (նախապես յուղեք այն) և հավասարաչափ տարածեք: Դրեք նախապես տաքացված ջեռոցում 35 րոպեով 180 ° C-ի տակ: Ցանկության դեպքում կարող եք ստուգել ատամի փայտիկով։Թողեք կարկանդակը մի փքր սառչի, շաղ տվեք շաքարի փոշին, կտրատեք և մատուցեք։ Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *